ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք ընտրությունների ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը  բավականին ակտիվ է աշխատելու: «Մենք նստելու ենք եւ արտաժամյա սպասենք, որ մեզ զանգահարեն, նույնիսկ մեր արագ արձագանքման խմբերը փորձելու են Հրազդանին մոտ շրջել, որպեսզի եթե լինեն դեպքեր, արձանագրվեն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ըստ նրա` մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւս նույն սկզբունքով են աշխատելու: «Դարձյալ ունենալու ենք բազմաթիվ մեքենաներ, շրջող խմբեր, որոնք օգնելու են մարդկանց տեղերում ընտրության օրը»,-ասաց Անդրեասյանը:




Լրահոս