Գորիսում կա վախի մթնոլորտ. Գորիսի քաղաքապետի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Հայաստանի մի շարք մարզերում այսօր ընթանում են տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Գորիսում և Ջերմուկում  ընթանում են քաղաքապետի ընտրություններ:

Գորիսում քաղաքապետի պաշտոնի համար  պայքարում են  անկուսակցական Հրայր Յոլյանը և  ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը, ում սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Armlur.am-ի հետ զրույցում  անկուսակցական թեկնածու Հրայր Յոլյանն ասաց, որ կես ժամ առաջվա տվյալներով`  ընտրություններին  մասնակցել  է 2200 մարդ: «Մինչ այս պահը որևէ խախտում  կամ արտառոց միջադեպ չի արձանագրվել, ամեն  ինչ նորմալ է ընթանում»,- ասաց Յոլյանը:

Հարցին` արդյոք կա վախի մթնոլորտ Գորիսում, քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուն դրական պատասխանեց. «Այո, կա վախի մթնոլորտ, չեմ կարող ինչպես, բայց կա այդ վախը»:  Անկուսակցական թեկնածուն, այնուամենայնիվ, իր ընտրվելու շանսերը բարձր է գնահատում:

Տեղեկացնենք, որ այսօր ընտրության է մասնակցել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է, որ վախի մթնոլորտ Գորիսում չկա:

 




Լրահոս