
Լուսանկարն արվել է Տավուշի մարզում
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, Սերժ Սարգսյանն այցելել էր Տավուշի մարզ: Նա մանկապարտեզում հանդիպել է երեխաների հետ եւ ծանոթացել նրանց խնդիրներին: Հետաքրքիր է՝ ինչ է մտածում Ս. Սարգսյանն այս երեխաներին նայելով, երբ, հատկապես սահմանամերձ համայնքներում, համատարած աղքատություն է տիրում: Էլ չխոսենք այն մասին, որ նրա խոստացած «Ապահով Հայաստան»-ը մնաց օդում կախված: