Իրաքում 10 մարդ է զոհվել Քուրդիստանի հայրենասիրական միության ղեկավար Ջալալ Թալաբանիի գրասենյակի վրա հարձակման ժամանակ:
Հարձակումը տեղի է ունեցել Իրաքի Հյուսիս-արևելքում գտնվող Ջալաուլա քաղաքում: Սկզբում գործի է դրվել գրասենյակի մոտ կայանված մեքենայում գտնվող պայթուցիկ սարքը, որից հետո իրեն պայթեցրել է մահապարտը: Տեղեկությունների համաձայն` մոտ 40 մարդ վիրավորվել է: