Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը «Der Tagesspiegel»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը կարելի է մեղմել, եթե Ռուսաստանն ու Կիևը լուրջ բանակցություններ սկսեն:
ԱԳ նախարարի խոսքով` կոնֆլիկտի լուծման մասի խոսելը դեռ վաղ է: Սակայն վերջին իրադարձությունները, ինչպիսիք են հաջող նախագահական ընտրությունները Ուկրաինայում, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը որոշակի հույս կոնֆլիկտի կարգավորման համար ստեղծում է: «Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը կարելի է մեղմել, եթե Ռուսաստանն ու Կիևը լուրջ բանակցություններ սկսեն: Հենց այս գաղափարն է, որ ցանկանում ենք տեղ հասցնել Ռուսաստանի ԱԳՆ-ին, երբ երեքշաբթի կհանդիպենք Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- հայտարարել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: