Ի՞նչ հուշարձաններ է վերականգնելու Թուրքիան Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուշարձանագետ, Հայկական ճարտարապետություննուսումնասիրող հիմնադրամի  նախագահ Սամվել Կարապետյանը  armlur.am-ի  հետ զրույցում ասաց, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունից հետո  իրականացրել է նաև մշակութային ցեղասպանություն. « ՀՀ-ի սահմաններից դուրս, պատմական Հայաստանի սահմաններում ոչնչացվել է մոտ 250.000 հուշարձան»:

Հուշարձանագետի խոսքով`  Արևմտյան Հայաստանում ընդամենը պահպանվել է եղածի 2-3 տոկոսը միայն:

Հարցին` հնարավո՞ր է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան  քարոզչական և քաղաքական դիվիդենտներ  շահելու նպատակով վերականգնի որոշ հուշարձաններ:  Ի պատասխան Սամվել Կարապետյանն ասաց, ու խոսակցություններ կան, որ ուզում են ինչ-որ մի չափով վերականգնել Մշո Սբ Կարապետը, Խցկոնքի վանքը, որը պայթեցրել են 1950-ականներին: Անիում որոշ հուշարձաններ վերականգնեցին: «Վերջերս էլ վերականգնեցին  Տիգրան Հոնենց եկեղեցին, սակայն  համարեցին վրացական: Անիի Պարոնի պալատ կառույցը վերականգնեցին, բայց  վրան գրեցին սելջուկյան ապարանք»,- ցավով ասաց հուշարձանագետը`հավելելով. «Ինչ էլ որ վերականգնում են, անկեղծ չեն»:

 




Լրահոս