Ժողովուրդը Կորյունին է ուզում. քաղաքապետի թեկնածուի եղբայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ armlur.am-ի հետ զրույցում   Ջերմուկում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող«Ջերմուկշին» ՓԲԸ տնօրեն, անկուսակցական  Կորյուն Ստեփանյանի եղբայր Ստեփան Ստեփանյանն ասաց, որ ընտրական գործընթացը նորմալ է ընթանում, որևէ միջադեպ  չի գրանցվել: «Ընտրություններին մասնակցել է մոտ 3300-3400  ընտրող»,- տեղեկացրեց  պրն Ստեփանյանը:

Հարցին` ինչպես են տրամադրված  ջերմուկցիները, ավելի շատ որ թեկնածուի կողմն են հակված, պրն  Ստեփանյանի խոսքով` ժողովուրդը Կորյունին է  ուզում. «Ցանկանում է փոփոխություններ տեսնել Ջերմուկում»:

Հիշեցնենք, որ այսօր ջերմուկցիներն ընտրում են քաղաքապետ: Առաջադրված թեկնածուներն են գործող  քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանն ու  “Ջերմուկշին” ՓԲԸ տնօրեն, անկուսակցականը Կորյուն Ստեփանյանը:

Սոնա Դավթյան

 




Լրահոս