
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում ինտենսիվ հրետանային կրակոցներ են ընթանում անջատողականների և ուկրաինացի զինվորականների միջև: «Ողջ քաղաքը թնդում է հրետանային կրակոցներից: Մարդիկ թաքնվում են նկուղներում կամ շքամուտքներում, քանի որ բեկորները ներխուժում են բնակարանները` ջարդելով բնակարանի ապակիները »,- հայտնում են լրատվամիջոցները:
Քաղաքի ավագանու անդամ հայտարարել է, որ կրակոցների պատճառով վնասվել է գազի խողովակներից մեկը, բայց պայթյունի վտանգ չկա: Զոհերի և վիրավորների մասին առայժմ ստույգ տվյալներ չկան: