Այսօր համայն Ռուսիո առաջին կայսր (1721 թվականից), 18-րդ դարում Ռուսատանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկի` Պետրոս 1-ին ծննդյան օրն է:
Կայսրը ծնվել է 1672թ.հունիսի 9-ին Պետրոսի ստույգ ծննդավայրը անհայտ է. որոշ պատմաբաններ ասում էին, որ դա Կրեմլի Տերեմային պալատն էր, իսկ բնակչության խոսքով Պետրոսը ծնվել է Կոլոմենսկոյե գյուղում, նշվում էր նաևԻզմայլովո գյուղը։
Պետրոս Առաջինը արքա (ցար) հռչակվեց 1682 թ.` 10 տարեկան հասակում, սկսեց ինքնուրույն կառավարել 1689 թվականից։ Մինչև 1696 թ. Պետրոս Առաջինին գահակից էր նրա եղբայր Իվան V-ը։ Եղբոր մահից հետո կառավարել է միանձնյա։ Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գիտությունների և եվրոպական ապրելաձևի նկատմամբ, առաջինը ռուսական ցարերից եկրարատև ճանապարհորդություն է կատարել Արևմտյան Եվրոպայի երկրներով։ 1698 թ. վերադառնալով Ռուսաստաննախաձեռնել է լայնածավալ և արմատական բարեփոխումներ։ Պետրոս Առաջինի գլխավոր ձեռքբերումներից է Ռուսաստանի տարածքների ընդլայունումը Բալթիկ ծովի առափնյա շրջանների ընդգրկման միջոցով` Շվեդիայի դեմ Մեծ հյուսիսային պատերազմում տարած հաղթանակի միջոցով։ Դա թույլ տվեց նրան 1721 թ. հռչակել Ռուսական կայսրություն և ընդունել կայսրի տիտղոսը։ Պետրոս Առաջինը վախճանվել է 1725 թ., սակայն նրա ստեղծած պետությունը շարունակել է եռանդուն կերպով զարգանալ և ընդլայնվել 18-րդ դարի ամբողջ ընթացքում։