Կարկուտի հետևանքով տուժել է Սյունիքի մարզի համայնքների մեծ մասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ armlur.am-ի հետ զրույցում Հալիձոր համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանը հայտարարեց, որ  այսօր տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով տուժել է Սյունիքի մարզի համայնքների մեծ մասը` այդ թվում նաև Հալիձորը: Կարկուտի հետևանքով  Հալիձորում   հողին են հավասարեցվել բանջարաբոստանային կուլտուրաները, վնասվել  են պտղատու ծառերը, հացահատիկի բերքը: «Դաշտեր կան, որ վնասվել են 40, դաշտեր կան` 100 տոկոսով»,- մանրամասնեց  համայնքապետը:

Նրա խոսքով`  գյուղացիներն այս տարի ակնկալում էին ստանալ թթի, հոնի խաղողի բերք, սակայն նրանց սպասումները կարկուտը հօդս ցնդեցրեց: «Ընկույզ այս տարի  մեծ մասամբ չենք ունենա»,-  ասաց  պրն Գերասիմյանը` հավելելով, որ   այս տարվա մեջ սա երրորդ կարկուտն է:

Լուծումը, ըստ համայնքի ղեկավարի մեկն է, գյուղում պետք է լինեն հակակարկտային կայաններ:

 




Լրահոս