Գորիսի քաղաքապետի թեկնածու Հրայր Յոլյանը քիչ առաջ armlur.am-ի թղթակցին հայտնեց, որ Գորիսի երկու ընտրատեղամասում` 37/1, 37/9, ավարտվել են քվեաթերթիկների հաշվարկները: 37/1 ընտրատեղամասի արդյունքների համաձայն` 511 ձայն ստացել է մյուս թեկնածուն` Վաչագան Ադունցը, ում հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, իսկ 217 ձայն ստացել է Հրայր Յոլյանը: 37/9 ընտրատեղամասում հակառակ պատկերն է` 489 ձայն ստացել է Յոլյանը, 434 քվե` Վաչագան Ադունցը:
Ի դեպ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց անկուսակցական թեկնածուն, անվավեր քվեաթերթիկների քանակն էլ քիչ չէ. 37/1 ընտրատեղամասի արդյունքների համաձայն` 45 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ 37/9 ընտրատեղամասում` 62: