«Իսկ ի՞նչ պարտադիր է, որ խորհրդարանում ակտիվ աշխատանքով աչքի ընկնեմ»:
Տարիների փորձը Դերժավայի Արկադիին համապատասխան եզրակացության է մղել: Չէ՞ որ մեր խորհրդարանում տասնյակներով են հաշվվում այնպիսի պատգամավորները, որոնք պասիվ են: Թեեւ ակտիվ աշխատանք ասվածը տվյալ դեպքում փոքր-ինչ պայմանականորեն կարելի է հասկանալ. նրանք ընդհանրապես չեն աշխատում: Իսկ իրենց «նախանձելի» կարգավիճակի մասին վերհիշում են առաջադրվելու ու եւս 5 տարի չաշխատելու նախաձեռնության մասին հրապարակավ հայտարարելուց առաջ: Քարոզարշավն էլ կառուցում են բացառապես այն մտքի վրա, թե ակտիվությունն ԱԺ-ում պարտադիր չէ: Այսպիսով` Արկադի Համբարձումյանը ցանկանում է խորհրդարան գալ բացակայելու համար: