
Այսօր մեկնարկում է Ազգային Ժողովի հերթական քառօրյան: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 120 հարց, միջազգային 24 պայմանագիր:
Հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում էլ ընդգրկվել է 10 հարց: Չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն հունիսի այսօրվա ԱԺ նիստում: