«Քառյակը» դառնում է «հնգյա՞կ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցությունը  երեկ հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացնում էին, որ այսօրվանից`  նախապես հայտարարված քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում սկսում են խորհրդակցություններ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ:

Խորհրդակցությունների նպատակն է ձևավորել միասնական քաղաքական օրակարգ ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ:

Նշենք, որ թե’ ՀՅԴ-ն, թե ԲՀԿ-ը մշտապես բարձրաձայնել են 100 տոկոս համամասնական ընտրական համակարգի անցնելու կարևորության մասին: Վերջերս էլ չորս ոչ իշխանական ուժերի կողմից առաջ քաշված օրենքի նախագիծը մերժվեց ՀՀԿ-ականների կողմից:

Հետաքրքրական է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, ի դեմս իր առաջնորդ Արթուր Բաղադասարյանի, սիրում է ընդդիմությունից իշխանություն, իշխանությունից էլ ընդդիմություն գնացող ճանապարհը: Ամեն այդ ճանապարհի ընթացքում ՕԵԿ-ից պակասում են մարդիկ, իսկ մարդկանց վստահությունը և հավատը ՕԵԿ-ի հանդեպ` գրեթե զրոյական է:

Այսքանից հետո ՕԵԿ-ը ևս մեկ համագործակցության  քայլ է կատարում , իսկ ոչ իշխանական ուժերի քառյակն էլ կարծես պատրաստ է նոր համագործակցությունների: Այսպիսով` չի բացառվում, որ խորհրդարանական «քառյակը» կդառնա «հնգյակ» , իսկ դա միայն ավելի կբարդացնի ՀՀԿ-ականների վիճակը:

 




Լրահոս