
Ջերմուկի քաղաքապետի հունիսի 8-ին ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարդան Հովհաննիսյանը:
Նրա օգտին քվեարկել է 2 286 ընտրող, իսկ նրա մրցակցի՝ անկուսակցական, «Ջերմուկ» ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանի օգտին՝ 1 059-ը:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված տվյալների՝ Ջերմուկի 5 951 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 3 445-ը:
100 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: