Նախիջևանի և Հայաստանի հետ կապված նոր աշխարհաքաղաքական զարգացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս պաշտոնական տվյալներով նախիջևանի սահմանում դիպուկահարների կողմից զոհվել են ՊՆ պայմանագրային երկու զինծառայող, սակայն տարբեր աղբյուրների ինֆորմացիայի համաձայն, իրականում տեղի է ունեցել հայկական երկու դիրքերի վրա հարձակում և, նույնիսկ, ժամանակավոր այդ դիրքերը մնացել են ադրբեջանական զորքերի հսկողության տակ:

Ինչու՞ է լարվել իրավիճակը հատկապես Նախիջևանի սահմանին և ի՞նչն է այս ամենի պատճառը:
Գաղտնիք չէ, որ ակտիվ քննարկվում է Ադրբեջանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու հարցը: Առաջին հայացքից անիրական թվացող այս սցենարը տրամաբանական է և իրականությանը մոտ ռուս-թուրքական հեռանկարային համագործակցության հիմքում, ինչի՞ նախահիմքերին ականատես եղանք Աստանայում: Եվ, բնականաբար, հարց է առաջանում՝ ո՞րն է այն գինը, որի դեպքում Ադրբեջանը կհամաձայնի անդամակցել Եվրասիական միությանը: Միանշանակ այլ կարծիք լինել չի կարող, որ միայն Արցախի դիմաց Բաքուն կգնա իր համար բավականին ռիսկային այդ քայլին:
Մյուս կողմից Ռուսատանի դիրքերի ժամանակավոր ամրապնդումը  Հարավային Կովկասում ձեռնտու է նաև Արևմուտքին, որը հակազդում է արագ տեմպերով հզորացող Իրանին, ինչն էլ չի բխում նաև, ոչ Թուրքիայի, ոչ էլ Ադրբեջանի շահերից, և հատկապես այն ֆոնին, որ Իրանը վեջին ժամանակներս հաճախակի և հետևողականորեն բարձրացնում է Նախիջևանը որպես ազատ տնտեսական գոտի դարձնելու, հատկապես երկաթգիծը բացելու հարցը, որը կհանդիսանա ամենալավ միջոցը Պարսից ծոցը Սև ծովին կապելու համար:
Չնայած մեր պետությունը այսօր գտնվում է անմխիթար սոցիալ-տնտեսական և հատկապես աշխարհաքաղաքական իրավիճակում, սակայն այս խճճված իրավիճակում մենք կարող ենք օգտվել գերտերությունների շահերի բախումից:

Անհրաժեշտ է մոբիլիզացնել ուժերը, ազատվել Եվրասիական Միության կապանքներից, հեռացնել պետության ներքին և արտաքին քաղաքականությունը ձախողած իշխանություններին և համագործակցության դաշտ ստեղծել այն պետությունների հետ, որոնց հետ ընդհանուր շահեր ունենք, անշուշտ, առաջնորդվելով մշտական բարեկամներ և թշնամիներ չունենալու, այլ մշտական շահեր ունենալու սկզբունքով: Այս եռացող կաթսայից մենք շատ բան կարող ենք շահել, բայց առհասարակ առանց այլ երկրների շահերին ծառայող վարչախմբի:

Իսկ իրավիճակին համարժեք գնահատականներ տալուց բացի, «Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը իր խորին ցավն ու ափսոսանքն է հայտնում հայրենիքի պաշտպանության համար զոհված տղաների համար:

«Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնություն




Լրահոս