
Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ այսօր նախագահական նստավայրի դիմաց են հավաքվել Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղի բնակիչները և պնդում են, որ երեկ իրենց գյուղում կայացած ընտրություններում իրականում հաղթել է գործող գյուղապետ, ԲՀԿ-ական Ալիկ Եղիազարյանը, և ոչ թե նա, ում գյուղացիները համարում են վարդենիսցի թաղայանին հեղինակություն:
Գյուղացիները վստահեցնում են, որ ընտրությունները կեղծվել են։
Մեր տեղեկություններով` Տրետուքի բնակիչները նախագահականի նամակների բաժնին նամակ են հանձնել, որում նշել են, որ ընտրությունների ժամանակ դրված են եղել այնպիսի գրիչներ, որոնց թանաքը գրելուց ժամեր անց ջնջվում էր։