
Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ այսօր նախագահական նստավայրի դիմաց են հավաքվել Տրետուք գյուղի բնակիչները և հայտարարել են, թե երեկ գյուղում կայացած ընտրությունները կեղծվել են, և իրականում ընտրվել է գործող գյուղապետ Ալիկ Եղիազարյանը և ոչ թե Վարդենիսում թաղային հեղինակություն համարվող Հովհաննես Երանոսյանը:
Armlur.am-ի հետ զրույցում վերջինս հայտարարեց, որ երբ հայտնի լինեն ընտրությունների արդյունքները, և հաստատվի Երանոսյանի ընտրվելը, իրենք անպայման բողոքարկելու են:
Մեր հարցին, թե ճի՞շտ է արդյոք գյուղացիների այն հայտարարությունը, թե Հ.Երանոսյանը վարդենիսցի թաղային հեղինակություն է, Եղիզարյանը ծիծաղեց` ասելով. «Ինքն ընդհանրապես հեղինակություն էլ չունի, ուր մնաց թաղային: Գյուղացիները մի քիչ ուրիշ ձև են ուզել բացատրել, էտպեսա ստացվել»,- պարզաբանեց գյուղապետը:
Տաթև Հարությունյան