
Կյանքից հեռացել է Հայաստանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Վարդանի Խաչատրյանը։
«Համակրելի մարդու, փորձառու դատավորի, լավ գործընկերոջ կերպարն ընդմիշտ կմնա նրան ճանաչողների սրտերում։
ՀՀ դատական համակարգը սգում է դատավորի մահը և խորապես վշտակցում նրա ընտանիքին ու մերձավորներին»,- ասվում է դատական դեպարտամենտի հայտարարության մեջ։