Փետրվարի 8-ին լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական հերթական նիստը սկսվեց 15 րոպե ուշացումով, քանի որ Երեւանից ուշացումով ժամանեց ամբաստանյալներ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը: Նիստին չէին ներկայացել ամբաստանյալ, հրաձգային գումարտակի նախկին հրամանատարի տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը, պաշտպան Ազատ Շահբազյանը: Հրանտ Գեւորգյանը դատարանին դիմումով հայտնել էր, որ նիստին չի ներկայանալու դատարանից իր բնակավայրի մեծ հեռավորության եւ ճանապարհների վտանգավոր լինելու պատճառով: Նախօրեին կայացած դատական նիստի ժամանակ Հ.Գեւորգյանը փորձել էր ինքնաբացարկ հայտնել դատավոր Սամվել Մարդանյանին: Նա բացարկի միջնորդություն կազմելու համար դատարանից պահանջել էր բավարար ժամանակ, համակարգիչ եւ այլն: Դատարանից ստանալով դրանք` նա, այնուամենայնիվ, բացարկի միջնորդություն չէր ներկայացրել: Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի իր պաշտպանը մասնակցի դատին: Դատարանը որոշեց հետաձգել նիստը եւ հաջորդը նշանակեց փետրվար 14-ին` ժամը 14-ին:
ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ