«Քառյակ»-ն այսօր կհստակեցնի իր պահանջները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  13:30-ին, ԱԺ ՀՅԴ խմբակցությունում ոչ իշխանական չորս ուժեր` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» կանցկացնեն իրենց հերթական դռնփակ նիստը:

Քննարկման ժամանակ հստակեցվելու է կառավարությանը ներկայացվող 12 պահանջների վերջնական տարբերակը,  ինչպես նաև կորոշվի քառյակի առաջիկա մամուլի ասուլիսի օրը: 

Հիշեցնենք, որ «քառյակի» վերջին հանդիպման ընթացքում նրանք հայտարարեցին, որ պատրաստվում են 12 կետից բաղկացած առաջարկություններ ներկայացնել իշխանություններին, սակայն չբացահայտեցին, թե որոնք են դրանք: Առաջիկա ասուլիսի ընթացքում նրանք կմանրամասնեն այդ կետերը:




Լրահոս