Հանրապետական բոլոր 29 թեկնածուներն էլ հաղթում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հանրապետության 40 բնակավայրերում համայնքի ղեկավարի ընտրություններ էին:

Armlur.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հայտնեց, որ 40 համայնքներից 29-ում առաջադրվել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ:

«Մերոնցից մինչ այդ գործում էին 29 համայնքների ղեկավարներ, որոնցից քսանինն էլ, կարելի է ասել, հաղթել են: Համայնքներից մեկում մեր թեկնածուի հետ առաջադրվել է անկուսակցական մեկ այլ թեկնածու, և երկուսն էլ նույն քանակությամբ ձայներ են հավաքել: Վերջնական արդյունքը պարզ կդառնա վիճակահանությամբ»,- հայտնեց Ռ.Թադևոսյանը` միաժամանակ նշելով, որ  ինքը բնական է համարում սպասվող բողոքներն ու դժգոհությունները, իսկ պաշտոնական տվյալները կհրապարակվեն ավելի ուշ:

«Մենք նաև որպես մեր թեկնածու պաշտպանել ենք երեք անկուսակցականի, ովքեր անդամագրվելու են մեր կուսակցությանը: Եվ սրա արդյունքում 40 համայնքի ղեկավարներից 29-ը Հանրապետական են լինելու»,- եզրափակեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս