ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՄԻՊ գրասենյակից տեղեկանում է, որ Երեւանում նախորդ տարի աշնանը վնասազերծված բանդայի անդամ, եզդի 19-ամյա Քյարամ Ամոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Այսօր Քյարամին այցելության են գնացել Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի աշխատակիցները: Նրանց փոխանցմամբ` բժիշկները հավաստիացրել են, որ Ամոյանի կյանքին վտանգ չի սպառնում: Որդու առողջական վիճակի մասին մտահոգ մայրը բազմաթիվ անգամ դիմել է որդուն հոսպիտալ տեղափոխելու համար, բայց նրան մերժել են: ՄԻՊ աշխատակազմը վերջինիս հրավիրել է ՄԻՊ գրասենյակ, որ դիմում-բողոք ներկայացնի խնդրի առնչությամբ:




Լրահոս