Սմբատ Այվազյանի հուղարկավորության օրը դեռևս հայտնի չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ Սմբատ Այվազյանի դին չորեքշաբթի օրը Ֆրանսիայից կտեղափոխվի Հայաստան:

Այս պահին դեռևս հայտնի չեն Ս. Այվազյանի հուղարկավորության և հոգեհանգստի օրերը:

Armlur.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը հայտնեց, որ այսօր առավոտյան Հայաստան է ժամանել Սմբատ Այվազյանի կինը, ում ինքը դեռ չի հասցրել տեսնել:

«Հուղարկավորության օրը երեկոյան պարզ կդառնա: Չորեքշաբթի կտեղափոխեն Հայաստան, հետո կորոշենք»,- ասաց Սուրեն Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր ծանր հիվանդությունից 55-տարեկանում մահացել է Սմբատ Այվազյանը, ով Ֆրանսիա էր տեղափոխվել բուժման նպատակով:

 




Լրահոս