Այսօր ԱԺ պատգամավորներն ամփոփեցին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում մասնակցության արդյունքները:
Նշենք, որ մայիսի 30-ից հունիսի մեկը Վիլնյուսում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունն ամբողջ կազմով`պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, Թևան Պողոսյանը և Էլինար Վարդանյանը, մասնակցել են վեհաժողովի աշխատանքներին:
Նրանք նշեցին, որ հնչել են հիմնականում քննադատական ելույթներ ՌԴ նախագահի վարած քաղաքականության վերաբերյալ: Սակայն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր ելույթում կարևորել է փոխհամաձայնությունների միջոցով հարցերի կարգավորումը:
Հունիսի 16-18-ը Բաքվում կայանալու է Ռոուզ-Ռոթ սեմինարը: Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ցանկություն է հայտնել մասնակցելու դրան, և եթե Բաքուն անվտանգության երաշխիքներ ապահովի` Հայաստանից երկու պատվիրակ կմասնակցի:
Առաջարկ է ներկայացվել նաև խորհրդարանական վեհաժողովին, Ռոուզ-Ռոթ սեմինարը հաջորդ տարի Երեւանում անցկացնելու վերաբերյալ: Բացի այդ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի՝ Կոսովոյում և Աֆղանստանում դիտարկման պատվիրակություններում ընդգրկել նաև հայ պատգամավորների, քանի որ ՀՀ ԶՈՒ-ը մասնակցում են այդ խաղաղապահ առաքելություններին: