«Ղրիմը պետք է մաքրել ռուսաստանյան օկուպացիոն ուժերից, վերականգնել Ղրիմի ժողովրդի պատմանական իրավունքներն իրենց հայրենիքում և պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», – հայտարարել են Թուրքիայում Ղրիմի թաթարների համայնքի ներկայացուցիչները:
Նրանք նշել են, որ չեն պատրաստվում ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումը և պահանջուն են վերադարձնել երկրամասն Ուկրաինային, տեղեկացնում է gordonua-ն:
Թուրքիայում Ղրիմի թաթարների ներկայացուցիչները հայտարարել են, որ թերակղզում իրենց ժողովրդի ներկայացուցիչների վրա բազմաթիվ ճնշումներ են գործադրվում: Նրանց խոսքով, համայնքը փորձում են բաժանել ներսից, հեղինականզրկել Ղրիմի թաթարների առաջնորդներին, ստիպել Ղրիմի թաթարներին համագործակցել, հայնտանաբերել դավաճանների`ժողովուրդը հատագա մանիպուլիացիաների ենթարկելու նպատակով, ասվում է նրանց հայտարարությունում:
Ինչպես հաղորդվել է, Ղրիմի սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհային քարտեզի իրականացման համար ՌԴ պետբյուջեից գործնականում հատկացումներ չեն լինի: