ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ պատժամիջոց է կիրառվում պետական չափագիտական վերահսկողության արդյունքում հայտնաբերված չափագիտական կանոնների ու նորմերի խախտման դեպքում:

Վահան Բադալյան, 30 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ.  Չափագիտական կանոնների ու նորմերի խախտման դեպքում`
տրվում է կարգադրագիր չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների խմբաքանակի առաքումը եւ իրացումն արգելելու մասին,
տրվում է կարգադրագիր տեսակը չհաստատված կամ հաստատված տեսակին կամ չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների արտադրությունը եւ իրացումն արգելելու մասին, մինչեւ հայտնաբերված խախտումների վերացումը,
տրվում է կարգադրագիր չափման միջոցների շահագործումն արգելելու մասին, եթե դրանք չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակին,
տրվում է կարգադրագիր ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցի շահագործումն արգելելու մասին, եթե չափման միջոցը ոչ ճիշտ ցուցմունքներ է տալիս:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի եւ
սպառողների շահերի պաշտպանության
պետական տեսչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե խմբագրությանը վիճակագրական տվյալներ տրամադրվեին խախտումների եւ  կիրառված պատժամիջոցների վերաբերյալ:




Լրահոս