Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական միության և Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ:
Նա նշեց, որ ժամանակին, երբ արժույթի համաշխարհային հիմնադրամը քննարկում էր Ղարաբաղի կարգավիճակի հարցը, կազմակերպությունը դիմել է Ադրբեջանին առևտրային ճանապարհ տրամադրելու համար, սակայն ստացել է մերժում, և այդ օրվանից Ղարաբաղն օգտագործում է հայկական դրամը:
«Այսքան բան պետք է իմանա արտգործնախարարը: Եթե չգիտի պետք է գա ինձանից հարցնի ու գնա նախագահի ականջին փսփսա»,- ասաց Հրանտ Բագրատյանը: