ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Որո՞նք են պետական գույքի մասնավորեցման ձեւերը, եւ ինչպե՞ս կարող են մասնավորեցման գործարքներն անվավեր ճանաչվել:

Գագիկ Գասպարյան, 22 տարեկան, ուսանող

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է հետեւյալ ձեւերով`
բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն,
աճուրդ,
մրցույթ (այդ թվում` միջազգային մրցույթ),
ուղղակի վաճառք,
նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխում,
պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով,
բաժնետոմսերի վաճառք մասնագիտացված շուկաներում,
պետական գույքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ համայնքների գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում:
Մասնավորեցման գործարքները դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե մասնավորեցված գույքը ենթակա չէ մասնավորեցման, կամ մասնավորեցման հետեւանքով պետական սեփականություն ձեռք բերած անձն իրավունք չունի մասնակցելու մասնավորեցմանը: Վերջին դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այդ անձին վերաբերող մասով:
Մասնավորեցման համար վճարումները, այդ թվում` հերթական վճարումը, ինչպես նաեւ մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում լիազորված պետական մարմինը հայց է ներկայացնում դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու մասին:

Պետական գույքի կառավարման վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարօրինակ է, թե ինչպես կարող է գույքը մասնավորեցվել, երբ ավելի վաղ է հայտնի, որ այն ենթակա չէ նման գործարքի: Ահա թե ինչու են մեր դատարաններում այդքան հաճախ հանդիպում նշված խնդրի շուրջ ծավալված  եւ գրեթե անլուծելի թվացող դատական վեճեր:




Լրահոս