Կառավարության ծրագիրը կեղծիքով ընդունվեց. Ա. Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության 2014 թվականի ծրագիրն ԱԺ-ն ընդունել է առնվազն 3 ձայնի կեղծիքով, և այդ կեղծ քվեարկությունը տեսաձայնագրվել է: Այս մասին այսօր ԱԺ-ում հերթական քառօրյայի մեկնարկին  նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ նոր քառօրյային անցնելուց առաջ պետք է անդրադարձ անել նախորդ քառօրյայի կեղծիքին: Պատգամավորը պահանջեց, որպեսզի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասի՝ ինչպես է հակադարձելու փաստաթղթի կեղծված ընդունմանը:

Սահակյանը նշեց, որ կառավարության ծրագիրն առանց երեք ձայնի էլ կընդունվեր:  Նա հավելեց, որ այսօր առաջին անգամ է լսում տեսաձայնագրության առկայության մասին և հայտարարեց, թե կուսումնասիրի այն:

Հիշեցնենք, որ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես մի քանի պատգամավորներ քվեարկում են մեկ ուրիշի փոխարեն:




Լրահոս