ԱՄՆ հովանու ներքո Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի տարածքում անցկացվում են ՆԱՏՕ-ի զորավարժություններ, տեղեկացնում է gordonua.com-ը:
Saber Strike-2014 անվան տակ անցկացվող զորավարժություններին, որոնք կանցկացվեն հունիսի 9-21-ը, կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի 9 անդամ-երկրների ավելի քան երկու հազար զինծառայող:
Ինչպես տեղեկացրել է Կանադայի պաշտպանության նախարարությունը, զորավարժությունների նպատակն է «օպերատիվ հնարավորությունների բարելավումը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հետագա համատեղ օպերացիաներին նախապատրաստելու նպատակով»:
Մայիսին Էստոնիայում անցկացվել են «Գարնանային փոթորիկ» զորավարժությունները, որոնց մասնակցել են ՆԱՏՕ-ի մի շարք երկրների զինծառայողներ:
Ինչպես հայտարարել էր Սենատոր Բոբ Կորկերը, Ռուսաստանի վրա ճնշումը կարելի է ուժեղացնել Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի ռազմական ներուժն ավելացնելով: