Հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով 5 մեղադրյալ դատապարտվել է 12 տարուց մինչև ցմահ ազատազրկման: Սակայն սպանված լրագրողի երեխաներն ու փաստաբանը բավարարված չեն, քանի որ համարում են, որ հանցագործության պատվիրատուն շարունակում է ազատության մեջ մնալ. տեղեկացնում է BBC-ին:
Ըստ Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման՝ հանցագործության կատարող Ռուստամ Մահմուդովը և կազմակերպիչ Լոմ-Ալի Գայտուկաևը դատապարտվել են ցմահ ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում:
Նրանց հանցակիցներ Ջեբրաիլ Մահմուդովը ր նրա եղբայր Իբրահիմը, ինչպես նաև Սերգեը Հաջիղուրբանովը, դատապարտվել են համապատասխանաբար 14, 12 և 20 տարվա ազատազրկման:
«Նովոյա գազետայի» թղթակից Աննա Պոլիտկովսկայան հայտնի էր իր սուր նյութերով, որոնցում հաճախ քննադատում էր ռուսաստական իշխանություններին, հատկապես` Կրեմլի քաղաքականությունը Չեչնիայում:
Լրագրողը գնդակահարվել էր իր տան վերելակում 2006թ. հոկտեմբերի 7-ին` նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը: