Գործատուները հետևում են իրենց աշխատակիցների ինտերնետային հաղորդակցությանը: Աշխատանքային ժամերին իետերնետում այլ բաներով զբաղվելու պատճառով մարդիկ կարող են զրկվել աշխատանքից: Գործատուները սովորել են աշխատակիցների գործունեությանը հետևելու ձևերը` նույնիսկ հաղորդագրություն ուղարկող ձայնային ծրագրերի միջոցով: Աշխատակիցներից գաղտնի` ընկերության ցանցում տեղադրելով հատուկ ծրագրեր (DeviceLock, Gatall Mail Security, Ideco ICS և այլն)` տնօրենը վերահսկում է տեղեկության արտահոսքը և հետևում է իր ենթակաների ինտերնետային ակտիվությանը. մոնիտորինգ է անցկացվում սոցիալական ցանցերում ընկերության մասին բացասական տեղեկությունների տարածման մասին, աշխատանքային ժամերին ոչ ռացիոնալ օգտագործման փաստեր են գրանցվում, ինչպես նաև խոշոր րիզնես-կենտրոններում ու գրասենյակներում տեսախցիկներ են տեղադրվում, ձայնագրվում են աշխատակիցների հեռախոսազրույցները: Հիմնականում դա տեղի է ունենում բանկերում, ապահովագրակւսն ու ՏՏ ոլորտի ընկերություններում: Գործատուները խոստովանում են, որ աշխատանքի յուրահատկությամբ պայմանավորված` որոշ ընկերություններում վերահսկողության համակարգն անհրաժեշտություն է. այն միշտ է եղել, պարզապեսհիմա կատարելագործվում է: Ըստ փորձագետների` տեղեկատվական ապահովության ծառայությունների շուկան մեծանում է ճգնաժամի պարագայում անձնակազմին տրվող վճարների կրճատման հաշվին, ինչը զգալիորեն նվազեցնում է աշխատակիցների օգտակար գործունեության գործակիցը և օրինապահությունը, ու որպես արդյունք` նպաստում է գաղտնի տեղեկության արտահոսքի ռիսկերի աճին` ինչպիսիք են, օրինակ, հաճախորդների անհատական տվյալները: Տեղեկատվական արտահոսքը վերահսկելու և աշխատաժամերի մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնելու նպատակով շուրջ 150 ընկերություններում SecureTower համակարգի գործարկումը, ըստ Falcongaze ընկերության վերլուծաբանների, կարող է գործատուի համար պատճառ հանդիսանալ իր ենթակային աշխատանքից ազատելու համար: Նրանց տվյալների համաձայն` 2011-ին հենց աշխատաժամերի ու ինտերնետի ոչ ռացիոնալ օգտագործումն է հեռացման համար առիթ հանդիսացել. այդ պատճառով աշխատանքից զրկվել է յուրաքանչյուր 3-րդ աշխատակից:
Չորրորդ ինքնիշխանություն. Գործատուները հետեվում են իրենց աշխատակիցների ինտերնետային հաղորդակցությանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ