Հայ գրող Վահան Տերյանի անվան փողոցը, թերևս, ամենահայտնիներից է, սակայն Armlur.am-ի զրուցակիցների մեծ մասը միայն նրա անունը գիտեր:
Բոլոր հարցվածները նշում էին, որ սիրո և աշնան մեծ քնարերգուն հայ բանաստեղծության տիտաններից է:
Բայցև մեծ մասամբ դժվարանում էին որևէ տող արտասանել Վ. Տերյանի ստեղծագործություններից:
Եվ ստացվում է այնպես, որ մարդկանց մեծ մասը հայոց մեծերին ճանաչում է միայն դասագրքերից, իսկ դպրոցն ավարտելուց հետո հիմնականում մոռանում այն, ինչ սովորել է:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան, Դավիթ Վանեսյան