Միխաել Շումախերի մահվան մասին նորությունը բառացիորեն պայթեցրել է ինտերնետը, սակայն բժիշկները դրանք սուտ են անվանել:
Ինչպես տեղեկացնում է РоссийскаяГазета-ն, հղում անելով այն հիվանդանոցին, որտեղ բուժվում է Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդը, Շումախերը կենդանի է:
Այդուհանդերձ, որոշ մասնագետներ նշում են այն փաստը, որ Միխաել Շումախերի առողջական վիճակը գործնականում չի փոխվել, այդ պատճառով նրա ապաքինման հավանականությունը շատ ցածր է:
«Վախենում եմ, որ Միխաել Շումախերի առողջության մասին լավ նորությւններ այլևս չեն լինի», – ասել է Ֆորմուլա1-ի նախկին բժիշկ Գերի Հարստեյնը: Նա համարում է, որ նման երկարատև կոման վերականգնման հույս չի թողնում:
Հիշեցնենք, որ Միխաել Շումախերը Գրենոբլի հիվանդանոցում է գտնվում անցած տարվա դեկտեմբերից: Ավտոարշավորդը գլխի ծանր վնասվածք էր ստացել Ֆրանսիական Ալպերում դահուկ քշելիս: