Մայիսի 15-ին Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարին ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը չի մասնակցել: Իշխող կուսակցության համագումարին մասնակցում էին բարձրաստիճան շատ պաշտոնյաներ, անգամ՝ նախարարներ, սակայն Գագիկ Խաչատրյանը բացակայում էր:
Armlur.am-ը փորձեց ֆինանսների նախարարությունից պարզել` ինչու նախարարը չի մասնակցել իշխող կուսակցության համագումարին: Պետական կառույցը, որքան էլ զարմանալի է, խնդրեց հարցումը գրավոր ուղարկել, սակայն օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում այդպես էլ այդքան պարզ հարցի պատասխանը չուղարկեց:
Պատասխանները տարբեր կարող են լինել, բայց, հաշվի առնելով Գագիկ Խաչատրյանի «սուպեր» նախարարի կարգավիճակը, պաշտոնյան, հավանաբար, որոշել է «սուպեր» վերաբերմունք դրսևորել և անտեսել իշխող կուսակցության համագումարը: