Պակիստանում 11 մարդ դարձել է ահաբեկչության զոհ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանի իշխանությունները հայտարարել են կիրակի օրը Ղարաչի քաղաքում կատարված ահաբեկչության 11 զոհերի մասին, հաղորդում է Associated Press-ը:

Առայժմ ոչ ոք չի վերցրել իր վրա պատասխանատվությունը Ջիննա օդանավակայանում կատարված ահաբեկչության համար: Այդուհանդերձ, ահաբեկիչների հարձակումները կատարվել են այն բանից հետո, երբ կառավարությունը բանակցություններ է սկսել Թալիբանի տեղական բաժանմունքի և այլ զինված խմբավորումների հետ, տեղեկացնում է INTERFAX-ը:

Տեղեկատվության հրապարակման պահին ահաբեկիչները շարունակում էին ետ մղել իրենց վրա կատարված հարձակումը: Իշխանությունները հայտնել են, որ Պակիստանի խոշորագույն օդանավակայանից տարհանվել են բոլոր ուղևորներն ու անձնակազմը: Բոլոր թիչքները հետաձգվել են, իսկ ժամանումներն՝ ուղղվել այլ օդանավակայաններ:

Газета.ру-ն իր հերթին տեղեկացնում է, որ ահաբեկչության համար պատասխանատվությունը վերցրել են Թալիբները:

pak5_600

pak3_600

pak4_600

 




Լրահոս