Երբ ավարտեմ կարիերաս, կհաշվեմ տիտղոսներս. Նադալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռաֆայել Նադալը երեկ «Ռոլան Գարոս»-ի մրցաշարում  3:6, 7:5, 6:2, 6:4 հաշվով պարտության է մատնել Նովակ Ջոկովիչին: Նադալի համար այդ տիտղոսը 14-րդն էր Մեծ սաղավարտի մրցաշարերում:

ATP-ի հետ զրույցում Նադալը մեկնաբանել է իր հաղթանակը: «Ինձ համար շատ կարևոր էր հաղթել երկրորդ սեթում: Առանց դրա` դժվար թե նվաճեի տիտղոսը: Ֆեդերերը հաղթել է Մեծ սաղավարտի 17 մրցաշարերում: Հիմա ես ունեմ 14 տիտղոս:

Ռեկորդ սահմանելը չի մոտիվացնում ինձ: Ուղղակի շարժվում եմ իմ ճանապարհով: Երբ ավարտեմ կարիերաս, այդժամ կհաշվեմ տիտղոսներս: Մեծ ուշադրություն չեմ դարձնում ռեկորդներին և շարունակում եմ ողջ ուժերս ներդնել հանդիպումների ժամանակ»,- նշել է նա:




Լրահոս