ՀՀ Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքն արդեն չորս ամիս է, ինչ գյուղապետ չունի` համայնքի ղեկավարի մահվան պատճառով:
Հունիսի 8-ին Այգուտում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։ Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ Այգուտի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Մխիթար Կարապետյանը եւ ՀՀԿ-ական Վասիլ Հովհաննիսյանը: Վերջինս առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից եւ Այգուտի գյուղապետի ԺՊ Հովհաննես Հովհաննիսյանի ազգականն է: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց առաջադրված երկու թեկնածուների հետ:
-Պարոն Կարապետյան, քարոզարշավ անցկացնո՞ւմ եք:
-Սա ընդամենը համայնքի ղեկավարի ընտրություններ են, մեկը մյուսին ճանաչում է:
-Իսկ լարվածություն կա՞ Ձեր եւ մյուս թեկնածուի միջեւ:
-Չէ, լուրջ լարվածություն չկա: Միայն բարեւ-բարլույս կա: Բայց մեզանից եւ ոչ ոք տրամադրված չէ իրար նկատմամբ:
-Հիմա անկուսակցական եք, բայց նախկինում ԲՀԿ-ական եք եղել: Ի՞նչն է եղել պատճառը, որ ԲՀԿ-ից դուրս եք եկել:
-Ես լուրջ պատճառներ չեմ ունեցել: Դա իմ կամքն է եղել: Պարտադրանք չի եղել:
-Իսկ գյուղապետ ընտրվելու դեպքում ո՞ր կուսակցությանը կանդամագրվեք:
-Ոչ մի կուսակցության չեմ անդամագրվելու: Դա ոչ մի բան չի փոխում:
-Դուք քանի՞ տարի է, ինչ ՀՀԿ-ական եք:
-Արդեն տասը տարի է:
-Այս ընտրություններին Ձեզ կուսակցությունը սատարելո՞ւ է, թե՞ ոչ:
-Այո, կսատարի:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ