Ինչպես հայտնի է դարձել Спорт-Экспресс կայքին, Պերմի «Ամկար»-ը բանակցություններ է վարում Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի հետ:
Ֆուտբոլիստը, որն մեր հավաքականի կազմում լավագույնն էր ճանաչվել Գերմանիայի հետ ընկերական խաղում (1:6), իր գործակալ Տիգրան Մկրտչյանի հետ ժամանել է Պերմ` բանակցությունների:
Տրանսֆերի վերաբերյալ մանրամասները կհստակեցվեն մոտ օրերս, քանի որ Ղազարյանի տրանսֆերը գնելու հավակնում են մի քանի այլ ակումբներ ևս: