Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013-ի նոյեմբերի 7-ին և 2013-ի նոյեմբերի 18-ին ստորագրված «ՀՀ «Հյուսիս- Հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագիրը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը 60 մլն եվրո չափով վարկ տրամադրել:
Նշենք, որ այն կօգտագործվի Հյուսիս- Հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ – Գյումրի 27. 47 կմ ճանապարհի կառուցման համար:
Առաքելյանի խոսքով՝ վարկի հիմնական պայմաններն են՝ մինչև երեսուն տարի մարման ժամկետ, 0.6 տոկոս տոկոսադրույք, գումարած եվրոռիբոր գործիքը, որ տարեկան մեկ տոկոս է կազմում: Նաև առավելագույնը հինգ միլիոն եվրոյի չափով տասներկու մաս հանում է նախատեսվում: Նա նշեց, որ վարկի տոկոսի մեղման համար ևս մեկ գործիք է օգտագործվել՝ 12 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհային միջոցներ: