
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համընդանուր համաներում է հայտարարել: Այն վերաբերում է բոլոր հանցագործություններին, որոնք կատարվել են մինչև համաներման հայտարարումը, հաղորդում է Սիրիայի հեռուստատեսությունը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Ով է ընկնում համաներման տակ, ևս պարզ չէ:
Երկրի արդարադատության նախարար Հաջիմ ալ-Ահմադը հայտարարել է, որ հրամանագիրը ստորագրվել է համատեղ գոյակցության ազգային կոչ անելու նպատակով, տեղեկացնում է BBC-ին:
Իրավապաշտպանների հայտարարությունների համաձայն, սիրիական բանտերում են գտնվում տասնյակ հազարավոր բանտարկյալներ, որոնք ենթարկվում են բռնության և կտտանքների:
Անցած շաբաթ Բաշար Ասադը նախագահ վերընտրվեց՝ հավաքելով ընտրողների ձայների 89%-ը: