Լսումների կարիք չկա, բայց կկազմակերպենք. Գ. Սահակյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստում մի շարք պատգամավորներ պահանջեցին լսումներ կազմակերպել և քննարկել Աստանայում Նազարբաևի արած հայտարարությունը ԵՏՄ-ում ԼՂ հնարավոր կարգավիճակի մասին:

Գալուստ Սահակյանը նշեց, որ լսումները հավանաբար կկազմակերպվեն հունիսի 16, 17-ին.«Կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, քանի որ դա հանձնաժողովի լիազորությունն է»:

Հիշեցնենք, որ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի նամակը, հայտարարել էր, թե Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:




Լրահոս