Էս տարի պիտի յոլա գնալ քարուքանդ ճանապարհով. Ս. Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք,  Լանջիկ – Գյումրի ճանապարհի մի հատվածի համար հատկացվել է 60 մլն եվրո վարկ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց` դա տրանշ է, թե` նոր վարկ:

Մարգարյանն անդրադարձավ նաև Բավրայի ճանապարհահատվածին և նշեց, որ գարնանից ինչ-որ անհասկանալի ավազ է լցվում այդ հատվածում:

«Այդ փոսերը, բառի բուն իմաստով, անհասկանալի ծախսեր են, հիմա անգամ փոսային նորոգումը վերապահումով պետք է ասել: Ինչո՞ւ չսկսել այդ տեղից: Ես հասկացա, որ էս տարի մեր քաղաքացիները պիտի յոլա գնան այդ քարուքանդ ճանապարհով, չեք հասցնելու ոչինչ անել: Ինչո՞ւ: Ինչո՞վ է պայմանավորված աշխատանքի կազմակերպումն այնպես, որ տարիներով մենք որոշակի միակողմանի ճանապարհով ենք երթևեկում, և երբեմն՝ բավական մեծ խցանումներով, ինչո՞ւ հնարավոր չէ ավարտել մի հատվածը և նոր անցնել մյուսին»,- հետաքրքրվեց նա:

Առաքելյանն էլ նշեց, թե տրանշն ուղղակի ծրագրի մի հատված է, իրենք ընդհանուր մայր գումարը ձևակերպմամբ չեն գերազանցում, դա նոր վարկ է, բայց ընդհանուր քարտեզի շրջանակում քննարկված գումարի մի հատվածն է:

Փոխնախարարի խոսքով՝ փուլ առ փուլ կատարվում են նախագծային – նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ և վերջնական ստանում են այն գումարը, որի շրջանակում շարունակելու են: Նա տեղեկացրեց, որ Երևանի հարակից հատվածներից սկսել են, շարունակում են երկու ուղղությամբ՝ հյուսիս և հարավ:

Առաքելյանը նաև անդրադարձավ Բավրայի հատվածին: «Այո, ճանապարհը վատ վիճակում է, որովհետև մեծ ֆինանսական ներդրում է նախատեսվում էդ ոլորտում, և արդեն մի քանի տարի անց կունենանք եվրոպական A կլասի ճանապարհ,»,-  հայտարարեց նա:




Լրահոս