Չինական նավերն առաջին անգամ կմասնակցեն ԱՄՆ-ի զորավարժություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանն առաջին անգամ կմասնացի ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող «Խաղաղօվկիանոսյան օղակ» ծովային զորավարժություններին. տեղեկացնում է Цзефанцзюньбао-ն:

Պարբերականի տվյալներով՝ Չինաստանը զորավարժություններին մասնակցելու կուղարկի երկու զինվորական նավ, մատակարարման նավ, ծովային հոսպիտալ և 2 ուղղաթիռ: Չինական կողմը կմասնակցի հրաձգությանը, ծովում անվտանգության ապահովման օպերացիայի մշակմանը, հումանիտար օգնության ցուցաբերմանը և սուզորդների զորավարժություններին:

Զորավարժությունները նախատեսվում է անցկացնել հունիսի կեսերին Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզու մոտ: Բացի Չինաստանից՝ զորավարժություններին նավեր կուղարկեն Սինգապուրն ու Բրունեյը:

 




Լրահոս