Կարմիր մոլորակ նախատեսվող թռիչքի ծրագիրը կարող է տապալվել, եթե NASA-ն չփոփոխի պլանավորման իր մոտեցումը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի Ազգային հետազոտական խորհուրդը:
Առանց բավարար ֆինանսավորման, հստակ նպատակի և այլ երկրների օգնության, ինչպես օրինակ՝ Չինաստանի, տիեզերագնացներին Մարս ուղարկելն անհնար է:
Ազգային հետազոտական խորհուրդը առաջարկել է NASA-ին Մարս ուղևորվելու ծրագրի համար ընտրել երեք տարբերակ. տեղեկացնում է Innova News-ը: Դրանցից երկուսը ենթադրում են սկզբից ուղևորվել Լուսին, ուր պետք է կառուցվի Մարս ուղևորվելու համար անհրաժեշտ կայան:
Երրորդ տարբերակը ենթադրում է Լուսնի ուղեծիր հանել աստերոիդ, որի վրա էլ պետք է վայրեջք կատարի տիեզերանավը: Այնուհետև այն պետք է հասնի Մարսի արբանյակներից մեկին, հետո միայն վայրէջք կատարի Մարսի վրա: