
Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոճանապարհի կառուցման ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ բարեկարգման և կանաչապատման աշխատանքներն ավարտված են: Այժմ ընթացքի մեջ են գծանշման և ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքները:
Սարալանջի փողոցը Տիգրան Մեծի պողոտային կապող նոր ճանապարհի և հետիոտնային վերգետնյա անցումի կառուցման վերաբերյալ զեկուցվել է, որ տարվել են նախապատրաստական աշխատանքներ: Պատրաստ են նաև նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամկետում սկսել շինարարական բուն աշխատանքները:
Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհի վերականգնման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ տեղադրվել են լրացուցիչ արգելապատնեշներ: Զուգահեռ իրականացվում են նախագծային աշխատանքներ՝ խնդրի վերջնական լուծման նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն