Երեք աֆրիկացի ֆուտբոլիստ փորձաշրջան կանցնի «Շիրակում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ շաբաթ է` «Շիրակը» վերսկսել է մարզումները: Թիմը մարզվում է Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Հայաստան են ժամանել երեք աֆրիկացի ֆուտբոլիստներ, ովքեր փորձաշրջան կանցնեն թիմում:

Գյումրեցիների կազմում կփորձարկվի եզրային կիսապաշտպան Տեոֆիլուս Անոբան: Ծնվել է 1990թ. հոկտեմբերի 21-ին Ակրայում, Գանա: Մինչ «Շիրակին» միանալը’ Անոբան հանդես էր գալիս Գանան ներկայացնող «Մեդիմա» թիմում: Անոբան նաև հանդես է գալիս Գանայի երկրորդ ազգային հավաքականում, որը հայտնի է «Black Starts» անվանմամբ:

Դրիսա Դիարասուբան հարձակողական ոճի կիսապաշտպան է: Ծնվել է 1994թ. նոյեմբերի 15-ին Դաբույում,Կոտ դը Իվուար: Դրիսան մինչ 2011թ. հանդես է եկել Ivoire Academie-ում, այնուհետև տեղափոխվել է Stoke City U18 (Անգլիա), իսկ 2013-ից հանդիսացել է ԲԿ Հասկեն (Շվեդիա) թիմի ֆուտբոլիստ: Դրիսան խաղացել է նաևԿոտ դը Իվուարի Մ17 և Մ19 տարեկանների հավաքականներում: Մ17 տարեկանների հավաքականում նաև դարձել է 4 գոլի հեղինակ: Այս մասին տեղեկացնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը:

Արնոլդ Անոման կենտրոնական պաշտպան է: Ծնվել է 1995թ. հունվարի 21-ին, Գրանդ Բասամում, Կոտ դը Իվուար: Անոման հանդիսանում է Academie Symbiose Foot d’ Abobo (Cote d’Ivoire) սան, որտեղ խաղացել է նաև Կուասի Էբուեն:

Ավելի վաղ «Շիրակին» էր միացել նաև հայազգի երիտասարդ պաշտպան Անդրեյ Գամալյանը:




Լրահոս