8 տարեկան Թեյլոր Մոքսին Մայամիից (ԱՄՆ) մի քանի հազար դոլար է աշխատել շնորհիվ իր խոհարարի տաղանդի: Նա պատվերով թխվածք է պատրաստում և այնքան լավ է դա անում, որ իր հաճախորդների թվում կան նաև խոշոր ընկերութուններ:
Աղջիկը հաջողության է հասել այն բանից հետո, երբ նա հաղթել էի պրոֆեսիոնալ խոհարարներին KISS Country Midtown Miami Cornbread Competition մրցույթում: Թեյլորն անմիջապես շատ հայտնի է դարձել և բազմաթիվ պատվերներ ստացել:
Աղջիկը պատվերները կատարում է դասերից հետո: Երբ աշխատանքը շատ է լինում, նրան երբեմն օգնում են ծնողները:
Ազատ ժամանակի բացակայությունն աղջկան չի տխրեցնում: Թեյլոր Մոքսին շատ գոհ է, որ մարդկանց ուրախություն, իսկ իր ընտանիքին` եկամուտ է բերում, և երազում է մի քանի տարի հետո սեփական բիզնեսը բացել. տեղեկացնում է Kedem-ը: