Բելգիայի մայրաքաղաքում հունիսի 21-ին կանցկացվի Cyclonudista փառատոնը, որի շրջանակներում հազարավոր քաղաքացիներ լրիվ մերկ վիճակում հեծանիվներով կանցնեն փողոցներով: Նրանց կարող են միանալ բոլոր ցանկացողները:
Միջոցառման նպատակն է նման անսովոր կերպով ցուցադրել մեծ քաղաքում հեծանիվի հարմարավետությունն ու անվտանգությունը շրջակա միջավայրի համար:
Մասնակիցների շքերթը կմեկնարկի 14:00-ին:
Փառատոնի մասնակիցներն ավանդաբար հագնում են գույնզգույն կեղծամներ, դիմակներ և տարատեսակ զարդեր, այնպես որ, տեսարանը շատ տպավորիչ է լինում: Այդ օրը Բրյուսելում կարգելվի քաղաքային տրանսպորտի և ավտոմեքենաների երթևեկը:
Փառատոնի առթիվ քաղաքի զբոսայգիներում անվճար դասախոսություններ կանցկացվեն շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ: